Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն Անկարային կոչ է արել երկու հույն զինվորներին ազատ արձակել եւ դադարեցնել արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում անօրինական գործողությունները:
Յունկերն Անկարային կոչ է արել երկու հույն զինվորներին ազատ արձակել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Թուրքիայում գտնվող Հունաստանի զինվորները պետք է ազատ արձակվեն, Անկարան պետք է հարգի միջազգային իրավունքը», - news.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա՝ ելույթ ունենալով Հունաստանի խորհրդարանում:
Հիշեցնենք, որ հույն զինվորները Թուրքիայում բանտարկվել էին թուրքական տարածքում պատահմամբ հայտնվելուց հետո: Թուրքիայի նախագահն առաջարկել էր նրանց փոխանակել թուրք զինվորկանների հետ, որոնք 2016 թվականի հունիսին հեղաշրջման փորձից հետո փախել էին Հունաստան: Աթենքն այդ պայմանն անընդունելի էր համարել: