Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է Կոմիտաս Հակոբյանի «Գոյության պատրանք» գրքի շնորհանդեսը

ԱՀ գրողների միության նախաձեռնությամբ այսօր Գրիգոր Նարեկացի համալսարանում կայացել է Կոմիտաս Հակոբյանի «Գոյության պատրանք» գրքի շնորհանդեսը:

Ստեփանակերտում կայացել է Կոմիտաս Հակոբյանի «Գոյության պատրանք» գրքի շնորհանդեսը

Ստեփանակերտում  կայացել  է   Կոմիտաս  Հակոբյանի  «Գոյության  պատրանք»      գրքի   շնորհանդեսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  խոսելով Կոմիտաս  Հակոբյանի   ստեղծագործությունների   մասին՝   ԱՀ  գրողների  միության  նախագահ, գրքի    խմբագիր  Վարդան  Հակոբյանն   ասել  է, որ    դրանք   անկրկնելի  գործեր  են:

Վ. Հակոբյանը  նշել  է, որ  Կոմիտասն  իր  ստեղծագործություններով  ընթերցողի   համար  միշտ  էլ  կմնա, որպես  առաջնակարգ  գրող:  Կոմիտաս  Հակոբյանն  Արցախի  ամենաարցախցի   երգիչն  ու  բանաստեղծն  է  դարձել, հայ  ժողովրդի  ամենավճռական    գոյամարտի  սխրանքը  մարմնավորող  դպիրը.  Կոմիտասի   խոսք  ու  տաղից   մշտապես  լույս  է  ելնում:

Իսկ  բանաստեղծ  Սոկրատ  Խանյանն  էլ  ասել  է, որ  Կոմիտասն  իր    ունեցած  բոլոր   կորուստների   մեջ  առանձնահատուկ  տեղ  է  գրավում:Կոմիտասի  երգը   ծնունդ  է  հոգու  և  սրտի՝  ակունքված  հող  հայրենիից և  հայրական  օջախից:

«Իր  երգերում  և  կյանքում     Կոմիտասը  նույնն է. նրա  երգն  արձագանքն  էր  այն  երազի  ու  ցավի, ինչ  ստացել  էր  նա՝  գերված  Արցախ  լեռնաշխարհից: Ահա   թե  ինչու պատերազմի  հենց առաջին   օրվանից Կոմիտասն  առանց  վարանելու  զինվորագրվեց Արցախի  անկախության  և ազատության    պայքարին՝  կամովին    իր  կյանքը    դնելով   հայրենիքի   փրկության  զոհասեղանին»,-նշել  է  Ս.  Խանյանը:

Գրիգոր Նարեկացի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս  Ամալյա Գրիգորյանի  խոսքով  էլ  գիրքն  իր   մեջ  ամփոփում  է հեղինակի   բանաստեղծությունները, գրչակից  և   մարտական  ընկերների, ժամանակակիցների  հուշերն  ու   գնահատանքի խոսքերը, ինչպես  նաև   գրչակիցների   բանաստեղծությունները՝  նվիրված   Կոմիտաս  Հակոբյանին:

Նրա  խոսքով՝  մեծ   գործ  է  կատարել  նաև  լեզվաբան   Սիլվա  Մինասյանը, ով  վերջերս  տպագրել  է  «Կոմիտաս  Հակոբյանի     ստեղծագործությունների   լեզուն  և  ոճը»  աշխատությունը, որտեղ   հեղինակը  հանգամանորեն   քննության  է  առել  Կ.  Հակոբյանի   ստեղծագործությունների  թեմատիկ  և   լեզվական  առանձնահատկությունները:

Շնորհանդեսին  ելույթներով  հանդես  են  եկել   նաև  ԱՀ   գրողների  միության  անդամներ  և  այլք, իսկ    հեղինակի   ստեղծագործություններն  ընթերցել են   Գրիգոր  Նարեկացի  համալսարանի   ուսանողները:

Նշենք,  որ  Կոմիտաս Հակոբյանը ծնվել է 1972թ. հունիսի 1-ին, ԱՀ Մարտունու շրջանի Քերթ գյուղում` մտավորականի ընտանիքում: 1989-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և ընդունվել Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի (այժմ Արցախի պետական համալսարան ) բանասիրական ֆակուլտետ: Մինչև կանոնավոր բանակի կազմակերպումը Կ. Հակոբյանը կամավոր մասնակցել է պաշտպանական և ազատագրական մի շարք մարտերի: Հարավ-արևելյան ռազմաճակատում ծավալած գործողությունների ժամանակ՝ 1994 թ ապրիլի 27-ին, անձնազոհության անկրկնելի օրինակ էր նրա կատարած սխրանքը: Կոմիտասը միայնակ և առաջինը մտավ ադրբեջանցիների կողմից գրավված խրամատը: 1994թ մայիս 2-ին Կոմիտասն իր մարտիկների հետ մտնում է Մարտակերտի շրջան: Երեք օր պատերազմելով և գրավելով մի շարք դիրքեր, մայիսի 5-ին, Կարմիրավան գյուղի ազատագրական մարտում հերոսաբար զոհվում է 22-ամյա Կոմիտաս ՀակոբյանըԿոմիտաս Հակոբյանը 2003թ հետմահու պարգևատրվել է  Արցախի «Արիության համար» մեդալով: 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search