Մայիսի 4-ին Բաքվում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Ուկրաինայի արտգործնախարարությունների ներկայացուցիչների եռակողմ ժողովը։
Թուրքիան, Ադրբեջանը և Ուկրաինան ուժեղացնում են եռակողմ համագործակցությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի առաջին տեղակալ Ումիթ Յարդըմը, Ուկրաինայի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Վասիլ Բոդնարը և Հալեֆ Հալեֆովը անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի, ինչպես նաև էներգետիկ, բեռնափոխադրման, կրթական, առևտրատնտեսական, տուրիզմի ոլորտներին վերաբերող եռակողմ համագործակցության ընդլայնմանը, փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը:
Կողմերը կարևորել են հետայսու պարբերաբար նմանատիպ հանդիպումների կազմակերպումը: