Ռուսաստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաների ժամանակ կալանավորված անձանց թիվը գերազանցել է 350-ը:
Ռուսաստանում բողոքի ակցիաների ժամանակ կալանավորված անձանց թիվը գերազանցել է 350-ը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ավելի շատ թվով մարդիկ կալանավորվել են Չելյաբինսկում՝ 97 մարդ։ 52-ն էլ կալանավորվել են Մոսկվայում, 45-ը՝ Կրասնոյարսկում, 26-ը՝ Նովոկուզնեցկում, 21-ը՝ Կալուգայում, 15-ը՝ Սամարայում, Բարնաուլում տասնյակ, իսկ Պենզայում՝ յոթ մարդ, եւս երկուական մարդ կալանավորվել է Պետերբուրգում եւ Կեմերովոյում եւ մեկական էլ Եկատերինբուրգում ու Տոմսկում, news.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է «Դոժդ»-ը։
Յակուտսկում կալանավորվել է 75 մարդ, նրանց բոլորին ազատ են արձակել։ Ընդհանուր առմամբ, կալանավորվել են 354 մարդ։
Մոսկվայի Պուշկինսկի հրապարակ գալուց մի քանի րոպե անց կալանավորվել է Ալեքսեյ Նավալնին։ Կալանավորվածների թվում են նաեւ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի աշխատակից Նիկոլայ Լյասկինն ու «Նովայա գազետա»-ի թղթակից Միխայիլ Գրեբենշիկովը։
«Նա մեզ համար ցար չէ» բողոքի ցույցերը անցկացվում են մայիսի 7-ին նշանակված Վլադիմիր Պուտինի երդմնակալությանն ընդառաջ։ Ցույցերը տեղի են ունենում ՌԴ շատ քաղաքներում։