ՄԱԿ-ը դատապարտում է Թուրքմենստանում մարդկանց իրավունքների հետ կապված իրավիճակը:
Ադրբեջանը՝ ՄԱԿ-ի փորձագետների խոշորացույցի տակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կազմակերպության պաշտոնական էջում նշվում է, որ հիմա այդ երկրում 2.5 մլն մարդ է օգտվում ինտերնետից: Հիմա իշխանությունները չեն արգելափակում ինտերնետ էջեր մարդկանց մուտքը, փոխանցում է Panorama.am-ը:
Ճնայած դրան Շվեդիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան Աշխաբադին խորհուրդ են տալիս վերջ տալ գրաքննությանը, դադարեցնել կրոնական հայացքներով պայմանավարված մարդկանց հետապնդումները, բանտերում մարդկանց նկատմամբ դաժան վերաբերմունքը, ինչպես նաև ապահովել իր քաղաքացիների ազատ մուտքն ու ելքը երկրից:
Մարդու իրավունքների հարցերով աշխատանքային խմբի 30-րդ նստաշրջանում նշվել է, որ այս պահին փորձագետների խոշորացույցի տակ է 14 երկիր, որոնց թվում են նաև Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը:
Նիստում արդեն քննարկվել է Թուրքմենստանի վերաբերյալ զեկույցը: Թուրքմեն փոխնախարարը մասնավորապես նշել է, որ իրենք այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում, մասնավորապես վերջին 5 տարիների ընթացքում Թուրքմենստանի անձնագիր են տվել քաղաքացիություն չունեցող ու փախստական 4 827 մարդու: Նաև ասել է, որ մեծացել է հեռախոսներից ու ինտերնետից օգտվողների թիվը: