Կոչ եմ անում բոլորին այցելել Արցախ՝ տեսնելու և, իհարկե, զգալու այն մթնոլորտը, որ հաստատված է Արցախում:
Եկ Արցախ. Նիկոլ Փաշինյանը համայն հայությանը ուղերձ է հղել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին մայիսի 9-ին Արցախից վերադառնալիս՝ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասել է ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կիսվելով իր արցախյան տպավորությունների մասին:
Փաշինյանը նշել է, որ Ստեփանակերտը շատ գեղեցիկ քաղաք է, իսկ Արցախում բազմաթիվ տեսարժան վայրեր կան տեսնելու՝ կոչ անելով բաց չթողնել այդ ամենը տեսնելու առիթն ու հնարավորությունը:
«Հույս ունեմ, որ մեր հայրենակիցները ՀՀ-ում և Սփյուռքում առիթը բաց չեն թողնելու այցելել Արցախ: Այցելե՛ք Ձեր ընկերների և հարազատների հետ, այստեղ բազմաթիվ տեսարժան վայրեր կան տեսնելու և, իհարկե, զգալու այն մթնոլորտը, որ հաստատված է Արցախում: Իսկ Արցախի խոհանոցը, խմիչքները անզուգական են»,- նշել է Ն. Փաշինյանը և ավելացրել, որ արդյունավետ է գնահատում Արցախ կատարած իր այցի արդյունքները: