Artsakhpress

Հասարակական

Պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնել պրակտիկ կրթությանը. պետնախարարը հանդիպումներ է ունեցել Շուշիի տեխնոլոգիական համալսարանում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 10-ին այցելել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան և հանդիպումներ ունեցել ուսանողության ու պրոֆեսորադասախոսական­ անձնակազմի հետ:

Պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնել պրակտիկ կրթությանը. պետնախարարը հանդիպումներ է ունեցել Շուշիի տեխնոլոգիական համալսարանում

Պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնել պրակտիկ կրթությանը. պետնախարարը հանդիպումներ է ունեցել Շուշիի տեխնոլոգիական համալսարանում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ուսանողների հետ հանդիպմանը պետական նախարարը շնորհավորել է նրանց՝ Եռատոնի կապակցությամբ՝ նշելով, որ համալսարանի՝ Շուշիում գործելու հանգամանքը հենց այդ հաղթանակի մեծագույն նվաճումներից մեկն է: Ա. Հարությունյանը վերարժևորել է բերդաքաղաքի ազատագրումը ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտի ապաշրջափակման, Մայր Հայաստանի հետ ցամաքային կապի հաստատման, այնպես էլ ռազմական հետագա հաղթանակների համատեքստում: Նա նաև որոշ մանրամասներ ու հետաքրքրական պատմություններ է ներկայացրել Շուշիի ազատագրական մարտերից՝ որպես այդ գործողությունների անմիջական մասնակից ազատամարտիկ:

Այնուհետև Ա. Հարությունյանն անդրադարձել է ուսանողների ստացած կրթության որակին և բուհի նյութատեխնիկական պայմաններին: Նա, մասնավորապես, կարևորել է ապագա մասնագետների համար գործնական պարապմունքների ավելի հաճախակի կազմակերպումը՝ հորդորելով հանդիպմանը ներկա ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանին ավելի մեծ ուշադրություն դարձնել պրակտիկ կրթությանը:

«Արցախի տնտեսության զարգացման կարևոր երաշխիքներից մեկը պետք է դառնա Շուշիի տեխնոլոգիական համալսարանը: Մենք այդ նպատակով ենք հիմնադրել այս բուհը և մեծ ակնկալիքներ ունենք ձեզանից: Մեզ անհրաժեշտ են նախաձեռնող ու խելացի մասնագետներ, և կառավարությունը պատրաստ է ընդառաջել ու լայն հնարավորություններ առաջարկել այն շրջանավարտներին, որոնք պատրաստ են իրենց ակտիվ մասնակցությունն ունենալ հայրենի տնտեսության զարգացման գործում»,- ասել է Ա. Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում պետնախարարը պատասխանել է նաև ուսանողներին հուզող հարցերին:

Ա. Հարությունյանը նաև առանձին հանդիպում է ունեցել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ՝ քննարկելով բուհական կրթության առկա հիմնախնդիրները: Պետական նախարարն ընդգծել է, որ բացի համալսարանի ունեցած հնարավորություններից՝ պետք է արդյունավետ օգտագործել նաև մասնավոր ու պետական հատվածի ներուժը՝ բարձրակարգ մասնագետներ թողարկելու համար: «Կառավարությունը շարունակելու է իր աջակցությունը համալսարանին՝ թե՛ տեխնիկական վերազինման, և թե՛ առաջատար համալսարաններում լավագույն ուսանողների վերապատրաստման համար միջոցներ հատկացնելով: Շուշիի տեխնոլոգիական համալսարանի առաջընթացը մեծապես կախված է ձեզնից, և, որպես բուհի խորհրդի նախագահ, պահանջում եմ, որ ավելի համարձակ ու նորարարական մոտեցումներ ցուցաբերեք ուսանողների հետ տարվող ուսումնամեթոդական աշխատանքում»,- նշել է պետնախարարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դասախոսների կողմից հնչեցված մի շարք հարցեր և առաջարկներ: 


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search