Ստեփանակերտի «Ղարաբաղ Տելեկոմ»-ի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել «Սուպեր փաթեթ» խաղարկություն, որի արդյունքում 322 մասնակիցներից 25-ը ստացել են տարբեր նվերներ:
Կայացել է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի «Սուպեր փաթեթ» խաղարկությունը. հայտնի են հաղթողները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ խաղարկությանը մասնակցել են այն անձինք, ովքեր 2018 թվականի մարտի 12-ից մինչև մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում ակտիվացրել են «Սուպեր» փաթեթը 20 և ավելի անգամ *222*1# հրահանգով, որը ներառում է 10 րոպե ներցանցային խոսելաժամանակ 1 օրվա ընթացքում. փաթեթի ակտիվացման արժեքը կազմում էր 200 ՀՀ դրամ, որն էլ հնարավոր էր ակտիվացնել օրական մեկ անգամ:
Խաղարկության արդյունքում ամենախոշոր շահումը (500.000 ՀՀ դրամ) ստացել է 097 777733 հեռախոսահամարի բաժանորդը: 15 հոգի շահել են 500 ներցանցային րոպե, իսկ 8-ը՝ ոսկե կարգավիճակի կանխավճարային հեռախոսահամար +500 ներցանցային րոպե: Ի դեպ, շահողը 500.000 ՀՀ դրամը կստանա հետևյալ տեսքով՝ 250.000 կանխիկ և 250.000-ն ընկերության կողմից կփոխանցվի բաժանորդի հեռախոսահամարի հաշվին: Կանխավճարային հեռախոսահամարին տրամադրված 250.000 ՀՀ դրամը վավեր է 5 ամիս, և այն հնարավոր է օգտագործել կանխավճարային ցանկացած ծառայության համար: Նշենք նաև, որ խաղարկության վերջում, ներկաների միջև խաղարկվել է նաև արծաթե կարգավիճակի հեռախոսահամար +500 ներցանցային րոպե, որի հաղթողն էլ ճանաչվել է 097 588773 հեռախոսահամարի բաժանորդը: