Հայաստանին համարում է տարածաշրջանում մերձավոր գործընկեր ու դաշնակից:
Ռուսաստանը Հայաստանին համարում է տարածաշրջանում մերձավոր գործընկեր ու դաշնակից. Պուտին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մեկնարկին, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:
Պուտինը Փաշինյանին վերստին շնորհավորել է վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանին համարում է իր մերձավոր գործընկերը: «Սա վերաբերում է ե՛ւ տնտեսական համագործակցությանը, ե՛ւ անվտանգության հարցերին»,- նշել է նա: Պուտինն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առեւտրատնտեսական գործընկերն է: «Ռուսական կապիտալ ներդրումները Հայաստանում բոլոր արտասահմանյան ներդրումների գրեթե 35 տոկոսն են կազմում: Վերջին շրջանում երկրների միջեւ ապարանքշրջանառության 25 տոկոսով աճ է նկատվում: Առաջանցիկ տեմպերով աճում են Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները, միայն անցյալ ամիս աճը 38 տոկոս է կազմել: Սա շատ լավ դինամիկա է, որը հույս ունենք ոչ միայն պահպանել, այլեւ բազմապատկել»,- նշել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը նոր պաշտոնում Փաշինյանին հաջողություններ է ցանկացել: «հույս ունեմ, որ հարաբերությունները կզարգանան նույնքան առաջընթաց, որքան եղել է մինչեւ հիմա, այդ թվում՝ միջազգային համագործակցության մասով: Մասնավորապես՝ ՄԱԿ-ում, որտեղ Հայաստանը եւ Ռուսաստանը մշտապես միմյանց աջակցել են, ինչպես նաեւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում»,- ասել է նա:
Դրանից հետո հանդիպումը շարունակվել է փակ դռների հետեւում: