Շառլ Ազնավուրը, որն ավելի վաղ վիրահատվել Էր ուսի կոտրվածքի պատճառով, մայիսի 14-ին դուրս Է գրվել փարիզյան հիվանդանոցից:
Վիրահատությունից հետո Ազնավուրին դուրս են գրել հիվանդանոցից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հայտնել Է France Info պորտալը, 93-ամյա երգիչը հիվանդանոցից դուրս Է եկել վիրակապված ձախ ձեռքով: Ֆիքսող սարքը Ազնավուրը պետք Է կրի մինչեւ ամսվա վերջը:
Ազնավուրը Ֆրանիսիայի հարավի Նիմ քաղաքում հոսպիտալացվել Էր այն բանից հետո, երբ ընկել Էր Ֆրանսիայի հարավ-արեւելքի Մուրիես կոմունայում գտնվող իր տանը: Ինչպես հիշեցնում Է ՌԻԱ Նովոստին, ապրիլի վերջին Ազնավուրն անբավարար ինքնազգացողության պատճառով չեղյալ Էր հայտարարել իր ելույթները Ռուսաստանում: Դրանից հետո նա վերադարձել Էր Փարիզ, եւ նրա վիճակը լավացել Էր: