Artsakhpress

Մշակույթ

Շուշիի Դանիել Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցը 20 տարեկան է (լուսանկարներ)

Շուշիի Դանիել Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի 20-ամյակի կապակցությամբ կրթօջախի սաները Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կամակերպել են համերգ:

Շուշիի Դանիել Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցը 20 տարեկան է (լուսանկարներ)

Շուշիի   Դանիել  Ղազարյանի  անվան  միջնակարգ  երաժշտական  մասնագիտացված   դպրոցը    20   տարեկան  է (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Միջոցառման    ընթացքում  հանդես  են  եկել   տարբեր   մրցույթներում   մրցանակային   տեղեր   գրաված     շեփորահարների,ջութակահարների, քանոնահարների և   կամերային անսամբլները,  փողային  նվագախումբը,   ժողովրդական   գործիքների  համույթը: Համերգին  հնչել  են  հայրենասիրական  երգեր:  

«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում    Շուշիի   Դանիել  Ղազարյանի  անվան  միջնակարգ  երաժշտական  մասնագիտացված       դպրոցի    տնօրեն  Գոհար  Մկրտչյանն   ասել է, որ  1992 թվականին՝  Շուշիի ազատագրումից անմիջապես հետո ժամանելով  Արցախ  և  տեսնելով   քարուքանդ  եղած  Շուշին,  ամերիկահայ երգիչ և գեղանկարիչ Կարեն Ղարիբյանը որոշել  է շուշեցի  երեխաների համար բացել երաժշտական մասնագիտացված հանրակրթական դպրոց։ Վերադառնալով  Ամերիկա և իր մտահղացման մասին տեղեկացնելով իր ծանոթներին ու բարեկամներին՝ Կ.  Ղարիբյանը   գտել  է   մի քանի համախոհներ, որոնք սկզբում 5, ապա 15 հոգով հիմնել  են   բարեգործական ընկերակցություն, և ձեռնամուխ եղել դպրոցի հիմնադրման ու դրամահավաքի աշխատանքներին։

Տնօրենի   խոսքով՝    դպրոցի շենքի տրամադրման և նորոգման շխատանքներն    սկսվել  են   դժվարին պայմաններում։

«1997թ. դպրոցն առաջին անգամ իր դռները բացել  է   շուշեցի 30 առաջին դասարանցիների համար, որոնց թիվն այսօր անցնում է 200-ից։ Ուսմանը զուգընթաց՝ տարեցտարի ավելացել  են   նաև նորոգված դասարանների թիվը։ Ընկերակցությունը  ձեռնամուխ  է  եղել      դպրոցի  դասարաններից  բացի  համերգային  2   դահլիճների, համակարգչային  կաբինետի, սպորտդահլիճի  և  մարզական  համալիրի՝ ֆուտբոլի  և  բասկետբոլի   դաշտերի   կառուցմանը: Դպրոցի յուրաքանչյուր աշակերտ ապահովված է անվճար երաժշտական գործիքով և գրենական պիտույքներով։ Աշակերտները դպրոցում կերակրվում են օրական երկու անգամ»,-ասել  է  Գ.  Մկրտչյանը:

Խոսելով  դպրոցում   գործող  երաժշտական  բաժինների  մասին՝    մեր  զրուցակիցն  ավելացրել  է, որ  դպրոցն այսօր ունի դաշնամուրի, ջութակի, թավջութակի, քանոնի, սրնգի, կլարնետի, շվիի, դհոլի, շեփորի, քամանչայի, ժողգործիքների, Արցախում եզակի՝ զանգակների, օպերայի, մանկական փողային նվագախմբի դասարաններ։

Ըստ    նրա՝   այս   20 տարիների ընթացքում դպրոցի սաները, մասնակցելով երաժշտական մրցույթ-փառատոների, առաջնային տեղեր են գրվել, իսկ հանրակրթական բաժնի սաներն  էլ   շրջանային և հանրապետական առարկայական օլիմպիադաներում      հավաքել   են բարձր միավորներ:

«Այս ամենում իր ծանրակշիռ դերն ունի դպրոցի գլխավոր տնօրեն Կարեն Ղարիբյանը, ով բացի հովանավորների և Արցախի կառավարության օժանդակությունից, արտասահմանում կազմակերպող անձնական համերգների և նկարչական ցուցահանդեսների միջոցով ապահովում է դպրոցի ֆինանսական բյուջեն»,-նշել  է  Գ. Մկրտչյանը։

Համերգի  ընթացքում   ԱՀ  մշակույթի, երիտասարդության   հարցերի  և  զբոսաշրջության  նախարար  Սերգեյ  Շահվերդյանը   շնորհակալություն  է  հայտնել   դպրոցի     տնօրինությանը, սաներին՝   ազգային   մշակույթը  լավագույնս  ներկայացնելու   ու  տարածելու  համար:

Ըստ ԱՀ  նախագահ   Բակո  Սահակյանի   հրամանի՝   Շուշիի   Դանիել  Ղազարյանի  անվան  միջնակարգ  երաժշտական  մասնագիտացված       դպրոցի    հիմնադրման   20-ամյակի  կապակցությամբ     և   մատաղ  սերնդի   գեղագիտական    դաստիարակության    գործում  ունեցած  մեծ  ավանդի  համար  կրթօջախի     գլխավոր  տնօրեն   Կարեն  Ղարիբյանին  շնորհվել  է    ԱՀ  արվեստի   վաստակավոր   գործչի    պատվավոր   կոչում:

Կ.  Ղարիբյանը     շնորհակալություն  է  հայտնել   իր   վաստակը  գնահատելու   համար՝  գտնելով, որ     կոչումը    մեծ   պատիվ   է, այն   նաև   պարտավորեցնում    է     իր   որդեգրած   գործի  նկատմամբ  ավելի  նվիրումով    մոտեցում:

Դպրոցի    գլխավոր   տնօրենը   նշել  է  նաև, որ    ցանկություն  ունի      ստեղծել   սիմֆոնիկ   օրկեստր  և   օպերային թատրոն:

Միջոցառմանը   ներկա   էին  Հայ   առաքելական  եկեղեցու  Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև  արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը, ԱՀ  Ազգային   ժողովի   փոխնախարար  Վահրամ  Բալայանը,   ԱՀ  արտաքին  գործերի  նախարար  Մասիս  Մայիլյանը,   հյուրեր   արտերկրից  և  այլք:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search