Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մայիսի 24-ին՝ ժամը 19:00-ին, «Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթը հանդես է գալու «Ձոն քաջաց» խորագրով համերգային ծրագրով՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100 և Արցախյան շարժման 30-ամյակներին:
«Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթը Ստեփանակերտում հանդես կգա համերգով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթի պարուսույց Մանուկ Հարությունյանն ասել է, որ այն ստեղծվել է 2013 թվականին. համույթում ընդգրկված է 14 անդամ:
Համերգի նպատակն է հանրությանը ներկայացնել ազգային երգեր ու պարեր, ինչպես նաև ազգային մշակույթը տարածել և այն փոխանցել մատաղ սերնդին:
Մեր զրուցակցի խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է ավանդական պարերի բաց դասեր, որին ցանկացած ոք էլ կարող է մասնակցել: