Artsakhpress

Ռազմական

Մյունխենի համալսարանի պատվիրակությունը այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Զինված ուժերի Մյունխենի համալսարանի պատվիրակությունը մայիսի 14-ին ճանաչողական այցով հյուրընկալվել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում:

Մյունխենի համալսարանի պատվիրակությունը այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Մյունխենի համալսարանի պատվիրակությունը այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանից, ՊԱՀՀ-ի հիմնադիր-պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը Համալսարանի գիտաժողովների դահլիճում հյուրերին ներկայացրել է ՊԱՀՀ-ի գործունեությունը և մանրամասներ ՊԱՀՀ-ի հետազոտական (Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ) և կրթական (Ռազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտ) բաղադրիչների վերաբերյալ: Պրոֆեսոր Քոթանջյանը նշել է, որ համալսարանում կրթական գործընթացը ծավալվում է առաջատար արևմտյան հետազոտական համալսարանների և ինստիտուտների մոդելով, ռուսաստանյան ուղեղային կենտրոնների փորձի հաշվառմամբ՝ հետազոտական բաղադրիչի գիտակիրառական հետազոտությունների արգասիքների՝ որպես գիտելիքի լսարան տեղափոխմամբ:

Հանդիպման ընթացքում ՊԱՀՀ-ի պետի` կրթության գծով տեղակալ–Ռազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտի պետ գնդապետ Սուրեն Դավթյանը ներկայացրել է Համալսարանի կրթական գործունեությունը: ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ-Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պ.գ.թ. Բենիամին Պողոսյանը բնութագրել է անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում և մերձակա տարածաշրջանում: ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտնական-վերլուծաբան, պ.գ.թ. Վահրամ Պետրոսյանը հանդես է եկել տարածաշրջանում քրդական գործոնի դերակատարության վերլուծությամբ: ԱՌՀԻ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի պետ, տ.գ.թ. Արման Գրիգորյանը ներկայացրել է կիբեռանվտանգության և ՏՀՏ ոլորտում կենտրոնի կատարած հետազոտական աշխատանքները, մասնավորապես՝ ՊԱՀՀ-ում մշակված կիբեռանվտանգության ազգային ռազմավարության և ՏՀՏ ոլորտի ղեկավարի համակարգի (CIO) տեղայնացման ու Հայաստանում ներդրման նախագծերը:

Զեկուցումներից հետո հյուրերը ՊԱՀՀ-ի մասնագետներին հարցեր են ուղղել ՀՀ վարած հավասարակշռված արտաքին քաղաքականության, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների, ՀՀ–Իրան հարաբերությունների, Չինաստանի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունում Հայաստանի ներգրավման հնարավորությունների, ինչպես նաև վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Հյուրերը կարևորել են ՌԴ-ի և Արևմուտքի միջև ծավալվող հակամարտության պայմաններում ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի՝ որպես Հայաստանի դաշնակից և գործընկեր պետությունների միջև գիտափորձագիտական ձևաչափով ռազմավարական երկխոսության հարթակի դերը:

Հանդիպման վերջում Բունդեսվերի համալսարանի պատվիրակության անդամներն արտահայտել են երկու համալսարանների միջև համագործակցություն ծավալելու ցանկություն:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search