Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Արցախում ծնունդների թիվը կազմել է 719, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 708-ի փոխարեն:
Արցախում աճել է ծնունդների թիվը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել են ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության կենտրոնական մարմնից:
Ամենաշատ ծնունդները գրանցվել են Ստեփանակերտում՝ 293, նախորդ տարվա 290-ի փոխարեն, իսկ շրջաններից Մարտունիում՝ 109, 2017 թվականի նույն ժամանակահատվածի՝ 87-ի դիմաց: