«Տաշիր» բարեգործական և «Հայաստան» համահայկական հիմնադրամների միջոցներով Ստեփանակերտի նախկին «Օկտյաբր» կինոթատրոնի տեղում սկսվել են մշակութաժամանցային համալիրի կառուցման աշխատանքները:
Ստեփանակերտում սկսվել են մշակութաժամանցային համալիրի կառուցման աշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Եվրոստրոյ» ՍՊ ընկերության գլխավոր ինժեներ Տիգրան Ավանեսյանը:
Նա նշել է, որ համալիրի տարածքում ներկայումս իրականացվում են հողային աշխատանքներ, որից հետո կիրականացվեն շենքի հիմքի կառուցումը: Նախատեսված է համալիրում ունենալ 100 տեղանոց գերժամանակակից և բացօթյա կինոթատրոններ, ունիվերսալ դահլիճ՝ համերգներ և այլ միջոցառումներ անցկացնելու համար, գրադարան, ինչպես նաև ազատ տարածքներ:Համալիրում կգործի սրճարան:Նախատեսված է նաև կառուցել ավտոկայանատեղիներ: 3500 քառ./մ տարածք ընդգրկող համալիրի տարածքը լինելու է բարեկարգված և կանաչապատված: