Իսրայելի տրանսպորտի եւ հետախուզության նախարար Իսրայել Կացը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Իսրայելի եւս մեկ նախարար կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ynet-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ բարոյական եւ պատմական ոչ մի պատճառ չկա «հայկական Հոլոքոստը չճանաչելու համար», հայտնում է news.am-ը:
«Էրդողանը փորձում է Իսրայելի նկատմամբ լարվածությունը եւ սադրանքները ավելացնել: Նա «Մուսուլման եղբայրների» անդամ է եւ Իսրայելին գաղափարական թշնամին է», - ավելացրել է Կացը:
Ավելի վաղ Իսրայելի կրթության նախարար Նաֆտալի Բեննետը կոչ էր արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունները ցեղասպանություն էր անվանել: Նա նշել էր, որ Գազայի հատվածի ներկա իրավիճակի հետ կապված Թուրքիան Միացյալ Նահանգներից եւ Իսրայելից իր դեսպաններին հետ կանչում :