Artsakhpress

Տնտեսական

Անցած տարի ավելացել են պետական բյուջեով նախատեսված սեփական եկամուտները. ֆինանսների նախարար

Անցած տարի պետական բյուջեով նախատեսված 38 միլիարդ 811.5 մլն դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի մուտքերը կազմել են 41 միլիարդ 355.9 մլն դրամ:

Անցած տարի ավելացել են պետական բյուջեով նախատեսված սեփական եկամուտները. ֆինանսների նախարար

Անցած տարի ավելացել են պետական բյուջեով նախատեսված սեփական եկամուտները. ֆինանսների նախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն Ազգային ժողովում ներկայացրել է ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ մանրամասնելով, որ այդ ցուցանիշն իր հերթին 22.7 %-ով  ավել է 2016 թվականի փաստացի ցուցանիշից:

ԱՀ ֆինանսների նախարարի խոսքով՝ նախատեսված 37 միլիարդ 546.8 մլն դրամ հարկային եկամուտների և պետական տուրքի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 39 միլիարդ 789.6 մլն դրամ: Նախորդ տարվա նկատմամբ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի աճը կազմել է 22.7% :

«Կարևորում եմ այն փաստը, որ առանց Բեյզ Մեթըլս ընկերության կողմից վճարված հարկերի, աճը կազմել է մոտ 5.5 տոկոս: Ընդհանուր առմամբ, հարկային եկամուտների շուրջ 75 %-ը ապահովվել է խոշոր հարկատուների հաշվին»,- մասնավորապես նշել է Գ. Մարտիրոսյանը:

Ի դեպ, Արցախի  Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 92 միլիարդ 98.1 մլն դրամ, կամ ապահովվել է ճշտված պլանի  96.5 տոկոսը, նախորդ տարվա համեմատ` պետական բյուջեի ծախսերը աճել են 8.8 %-ով: Ծախսերի աճին նպաստել են հիմնականում ոչ ֆինանսական ակտիվների գծով (կապիտալ) ծախսերն` աճելով 36.4 %-ով` (նպաստումը` 5.6 տոկոսային կետ), ընթացիկ ծախսերը աճել են 3.7 %-ով` ծախսերի աճին նպաստելով 3.2 տոկոսային կետով:

Անդրադառնալով ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում ամբողջ ծավալով աշխատավարձերը, թոշակները, նպաստները և կրթաթոշակները ֆինանսավորելուն՝ նախարարը նշել է, որ դրանց ընդհանուր գումարը կազմել 31 միլիարդ 848.9  մլն դրամ կամ բյուջեի ընդհանուր ծախսերի 34.6 %-ը:

«2017 թվականի պետական բյուջեն կատարվել է նպատակայնության և հասցեականության սկզբունքներից ելնելով, առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքերի էական կուտակման: Բոլոր հիմնավորված պարտավորությունները, որոնք ստանձնվել էին պետական մարմինների կողմից, ֆինանսավորվել են նախատեսված չափերով: Պետական բյուջեով նախատեսված ծրագրերը հիմնականում իրականացվել են նախանշված ծավալներով` ապահովելով ակնկալվող արդյունքները»,- եզրափակել է Գ. Մարտիրոսյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search