Վերջին շրջանում ամերիկյան դոլարի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական լիրան մայիսի 16-ին պատմական ռեկորդ է գրանցել:
Թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 16 ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օրվա սկզբին թուրքական բորսաներում գործարքները կատարվել են 1 դոլարը 4.46 լիրա հարաբերակցությամբ, իսկ ժամեր անց արդեն` 4.49 լիրա հարաբերակցությամբ, փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը: