Մայիսի 28-ին, Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված, Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանում կկազմակերպվի «Հայաստանը 1918-1920 թվականներին» թեմայով ցուցահանդես:
Ամերիկահայ երգիչ Գառնիկ Սարգսյանը մենահամերգով հանդես կգա Ստեփանակերտում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի մամլո ծառայությունից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նույն օրը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա նաև Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջի ազգային նվագարանների նվագախմբի համերգը:
Նույն ծրագրի շրջանակներում հունիսի 3-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա հայրենասիրական երգերի կատարող, ամերիկահայ երգիչ Գառնիկ Սարգսյանի մենահամերգը՝ ԱՀ ՄԵՀԶ նախարարության աջակցությամբ և ՀՅԴ Արցախի կառույցի հովանավորությամբ: