Խաբարովսկում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցում են 7 հայ բռնցքամարտիկներ, որոնք մրցավայր են մեկնել Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ:
Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Խաբարովսկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը, 60 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 64 կգ քաշայն Սամվել Մելիքյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը մեկնարկել են հաղթանակով:
Նախնական փուլում պարտություն է կրել 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, իսկ գերծանր քաշային Հովհաննիսյան Գուրգենը դեռ չի սկսել պայքարը, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: