ԱՄՆ–ն, իր տնտեսական շահերը մյուս երկրների շահերից բարձր դասելով, պետք է սպասի Եվրոպայի համապատասխան պատասխանին։
«Հյուսիսային հոսք 2»–ի շինարարությունը արգելափակելու ԱՄՆ ցանկությունը պայմանավորված է նրա տնտեսական շահերով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պիտեր Ալթմայերը:
ARD հեռուստաալիքի հետ հարցազրույցում Ալթմայերը բացատրել է «Հյուսիսային հոսք 2»–ի շինարարությունը արգելափակելու Միացյալ Նահանգների ձգտումը, որը այդպիսով փորձում է սեփական հեղուկ գազի արտահանման շուկաներ ապահովել, փոխանցում է news.am-ը:
Նա հավելել է, որ Եվրոպան վճռականորեն կարձագանքի իր տնտեսական շահերը գործընկերների շահերից բարձր դասելու ԱՄՆ փորձերին. «ԱՄՆ–ն մեր բարեկամն ու գործընկերն է, եւ մենք ցանկանում ենք պաշտպանել մեր ընդհանուր արժեքները։ Բայց եթե «Ամերիկան առաջին հերթին», եւ ԱՄՆ–ն եթե իր տնտեսական շահերը ավելի բարձր է դասում, ապա նրանք պետք է հասկանան, որ Եվրոպան կպայքարի իր շահերի համար»։