ԱՄՆ-ն Վենեսուելայի դեմ պատժամիջոցներն ընդլայնել է, հայտնել է երկրի Ֆինանսների նախարարությունը:
ԱՄՆ-ն Վենեսուելայի դեմ նոր պատժամիջոցներն է սահմանել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վենեսուելայի չորս քաղաքացիների եւ նրանց հետ կապված երեք կազմակերպությունների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել, հաղորդում է news.am-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենեսուելայի ազգային ընտրական խորհուրդը ներկայացրել է քվեաթերթիկի օրինակը, որը մայիսի 20-ին նախագահական ընտրությունների ժամանակ կտրամադրվի երկրի քաղաքացիներին:
Նիկոլաս Մադուրոն իր նախընտրական արշավը որոշել է սկսել շամանների հետ հանդիպումով:
Լա Լովիսնա ազգային պարկում նա հանդիպել է մի խումբ երեխաների եւ շամանների հետ: