Թուրքիայի հատուկ ծառայությունները տեղեկություն են ստացել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ Բոսնիա և Հերցեգովինա կատարելիք այցի ժամանակ հավանական հարձակման նախապատրաստման մասին:
Բալկաններում Էրդողանի դեմ հարձակում են նախապատրաստում․ Թուրքիայի հատուկ ծառայություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։
Մի խումբ թուրքերի կողմից սպանության նախապատրաստման մասին տեղեկությունները թուրքական հատուկ ծառայություններին են փոխանցել նրանց արևմտյան գործընկերները: Այնուհանդերձ, դրանում չի նշվում, թե հարձակումը երբ, որտեղ ու ինչ մեթոդով է ծրագրված իրականացնել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2017-ի հուլիսին, երբ Էրդողանը Համբուրգում մասնակցում էր G20 գագաթնաժողովին, նրա դեմ կրկին հարձակում էր նախապատրաստվել: Սակայն թուրքական հատուկ ծառայությունները տեղեկացել էին այդ մասին ու նախազգուշացրել գերմանական ոստիկանությանը: