Artsakhpress

Ռազմական

Հայաստանը մոտակա ամիսներին կստանա ռուսաստանյան «Տոռ» զենիթահրթիռային համալիրներ

Հայաստանի զինված ուժերը մոտակա ամիսներին կստանան ռուսաստանյան «Տոռ» զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ)։

Հայաստանը մոտակա ամիսներին կստանա ռուսաստանյան «Տոռ» զենիթահրթիռային համալիրներ

Հայաստանը մոտակա ամիսներին կստանա ռուսաստանյան «Տոռ» զենիթահրթիռային համալիրներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտարարել են Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Զինուժ» հաղորդաշարի եթերում՝ հղում անելով ՀՀ պաշտպանության աղբյուրները։

«Մի քանի ամիս հետո հակաօդային միջոցների շրջանում իրենց ուրույն տեղը կզբաղեցնեն ռուսաստանյան «Տոռ» զենիթահրթիռային համալիրները»,- ասել է հաղորդավարը։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ համակարգերի մարտական հնարավորությունները ներկայացրել է հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ Արթուր Պողոսյանը։ ««Տոռ» համակարգը գերժամանակակից զենիթահրթիռային համալիր է, որը կարող է ավտոմատ ռեժիմում, նույնիսկ առանց անձնակազմի մասնակցության պայքարել ցանկացած սպեկտրի օդային հարձակումների, այդ թվում՝ գերճշգրիտ հրթիռների դեմ»,- հաղորդման եթերում պատմել է Արթուր Պողոսյանը։

Ռուսաստանյան «Տոռ» զենիթահրթիռային համալիրը մշակվել է օդից հարվածներից զորքերի և քաղաքացիական օբյեկտների մարտավարական պաշտպանության ապահովման համար։ ԶՀՀ-ն ի զորու է պայքարել հակառակորդի հրթիռների տարբեր տիպերի, անօդաչու թռչող սարքերի. ավիացիոն ռումբերի, ինքնաթիռների և ուղղաթիռների դեմ։

Մայիսի 18-ին Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զինված ուժերի զարգացումը հանրապետության ղեկավարության գերակայությունն է։ Ընդ որում, վարչապետի խոսքով, պաշտպանության ոլորտում Հայաստանի գլխավոր գործընկեր շարունակում է մնալ Ռուսաստանը։  


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search