Վերջին շրջանում դոլարի և եվրոյի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական լիրան մայիսի 21-ին պատմական ռեկորդ է գրանցել:
Թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մայիսի 21-ի առավոտյան թուրքական բորսաներում գործարքները կատարվել են 1 դոլարը 4.53 լիրա հարաբերակցությամբ, իսկ 1 եվրոն՝ 5.32 լիրա հարաբերակցությամբ։
Դրա վերաբերյալ «Moody's Investor Service» միջազգային գործակալությունը զեկույց է պատրաստել, որտեղ խոսվում է Թուրքիայի՝ անկում ապրող տնտեսության մասին, փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը:
Նշվել է, որ թուրք ղեկավարները վարում են ֆինանսական անարդյունավետ քաղաքականություն, ազգային արժույթն անկում է ապրում, բարձր է մնում գործազրկության մակարդակը: Այս և մի շարք այլ գործոններից ելնելով՝ «Moody's Investor Service»ի Թուրքիայի վերաբերյալ կանխատեսումները բացասական են։
Թուրքական և մի շարք այլ կազմակերպությունն էլ նշում են, որ թուրքական լիրայի արժեզրկման մյուս պատճառներից է Թուրքիայի շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակը։