Մայիսի 14-21-ը Մոսկվայում տեղի է ունեցել ուշուի Եվրոպայի առաջնություն, որին ՀՀ հավաքական կազմում մասնակցել են նաև ԱՀ ուշու քունգ ֆուի ֆեդերացիայի 6 մարզիկ` մարզիչ Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ:
Արցախցի մարզիկներն ուշուի Եվրոպայի առաջնությունում գրավել են մրցանակային տեղեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի կամավոր ֆիզկուլտուրայի մարզական ընկերություն (ԿՖՄԸ) մանկապատանեկան մարզադպրոցի սանդա ուշու մարզաձևի մարզիչ, ԱՀ ուշուի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանն ասել է, որ առաջնությանը մասնակցել է 29 երկրի 300 մարզիկ:
Խոսելով առաջնության արդյունքների մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ Արսեն Բաղրյանը 48կգ և Վարդան Աբրահամյանը 65 կգ քաշային կարգերում գրավել են երկրորդ տեղ՝ արժանանալով արծաթե մեդալների, իսկ Դավիթ Կասումյանը 80 կգ և Հայկ Գասպարյանը 56 կգ քաշային կարգերում էլ գրավել են երրորդ տեղ՝ ստանալով բրոնզե մեդալներ:
Դ. Գրիգորյանը նշել է, որ նման մրցաշարերին մասնակցելը կարևոր է մարզիկների համար, քանի որ նրանք ձեռք են բերում փորձ: