Artsakhpress

Միջազգային

Թուրքիայի նախագահի թեկնածու Փերինչեքը հայտարարել Է, որ իր հաղթելու դեպքում երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից

Թուրքիայի նախագահի թեկնածու, «Հայրենիք» («Vatan») կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է, որ երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից, եթե ինքն ընտրվի պետության բարձրագույն պաշտոնում:

Թուրքիայի նախագահի թեկնածու Փերինչեքը հայտարարել Է, որ իր հաղթելու դեպքում երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից

Թուրքիայի նախագահի թեկնածու Փերինչեքը հայտարարել Է, որ իր հաղթելու դեպքում երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՆԱՏՕ-ն ի դեմս Թուրքիայի թշնամու Է տեսնում, թեեւ Թուրքիան նրա անդամն Է: Հենց վերջերս դաշինքն անցկացրել Է վարժանքներ, որտեղ Աթաթյուրքը եւ Թուրքիայի գործող նախագահը ներկայացված Էին որպես մարտական թիրախներ: ԱՄՆ-ը օգնում Է ահաբեկչական քրդական խմբավորումներին, զենք Է մատակարարում նրանց, ուստի Թուրքիան եւ ԱՄՆ-ը արդեն այժմ ոչ բարեկամական հարաբերությունների մեջ են: Երբ մենք իշխանության գանք, Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ից, ամերիկյան ինքնաթիռներն Ինջիռլիկի ավիաբազայից կմեկնեն տուն, իսկ բազան ամբողջովին կանցնի թուրք զինվորականների հսկողության ներքո, եւ Թուրքիայում ամերիկյան ոչ մի ռազմական ներկայություն չի մնա»,-ասել Է Փերինչեքը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը, Իսրայելը, Հունաստանը եւ Կիպրոսը ԱՄՆ-ի վեցերորդ նավատորմի մասնակցությամբ մարտին զորավարժություններ են անցկացրել արեւելյան Միջերկրականում, որոնք ուղղված Էին Թուրքիայի դեմ: «Ես դա գնահատում եմ որպես մեծ վտանգ Թուրքիայի համար, եւ այդ կապակցությամբ Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի եւ Իրաքի հետ մեր բարեկամությունը գերակա Է… ԱՄՆ-ն սկսել Է սպառնալ Իրանին, դուրս Է եկել միջուկային գործարքից եւ սպառնում Է պատժամիջոցներով: Երկյուղներ կան, որ ԱՄՆ-ը Երուսաղեմի պատճառով բռնկած հրդեհը բորբոքելուց հետո ռմբակոծումների կենթարկի Իրանը»,-նշել Է գործակալության զրուցակիցը: Ընդ որում, ինչպես կարծում Է Փերինչեքը, Իրանի հասցեին ԱՄՆ-ի սպառնալիքներն ավելի շատ ուղղված են Թուրքիայի դեմ: «Միացյալ Նահանգների գլխավոր նպատակը հենց մենք ենք: Ինչու Է Ամերիկան նյարդայնանում: Թուրքիան դուրս Է եկել Ամերիկայի հսկողությունից, շարժվել Է դեպի Եվրասիա, գործում Է ՌԴ-ի եւ Իրանի հետ համատեղ, ինչը փոխել Է ուժերի դասավորությունը ամբողջ մերձավորարեւելյան տարածաշրջանում, խարխլել Է ԱՄՆ-ի գերիշխանությունը: Ուստի նրանք փորձում են ստեղծել սպառնալիքներ, որպեսզի Թուրքիային հետ պահեն Իրանի եւ Ռուսաստանի հետ դաշինքից»,-հայտարարել Է Թուրքիայի նախագահի թեկնածուն: Նա հավելել Է, որ «ԱՄՆ-ի մոտ ոչինչ չի ստացվի, որովհետեւ այսուհետեւ Թուրքիայի դարձը դեպի Ատլանտիկա, անհնարին Է, նրա իսկական տեղը Եվրասիան Է՝ ՌԴ-ի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Միջին Ասիայի երկրների հետ միասին»:

Թուրքիայի վաղաժամկետ նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 24-ին:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search