Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ Սահակ Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Պատանի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության 60 կգ քաշային կարգում Հովհաննիսյանը եզրափակիչում 5:3 հաշվով հաղթեց վրացի Գեորգի Չխիկվաձեին:
48 կգ քաշային Գառնիկ Հարությունյանը, Ռոբերտ Կարապետյանը (51 կգ), Շանթ Խաչատրյանը (65 կգ) և Կարեն Խաչատրյանը (80կգ) դարձան բրոնզե մեդալակիրներ:
Իսկ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ահա Եվրոպայի առաջնությունում 3 մեդալ է նվաճել: