Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող սամբիստները նվաճեցին 6 մեդալ:
Տիգրան Կիրակոսյանը դարձյալ փայլուն ելույթներ ունեցավ և հերթական անգամ հռչակվեց Հին աշխարհի մարզական սամբոյի չեմպիոն 52 կգ քաշային կարգում:
Մարզական սամբոյի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արսեն Ղազարյանը արժանացավ բրոնզե պարգևի 74 կգ քաշային կարգում:
Մարտական սամբոյի մրցաշարում հանդես եկող Գրիգոր Մխիթարյանը (52կգ, Գյումրի), Մխիթար Մխիթարյանը (57 կգ, Սպիտակ), Վաչիկ Վարդանյանը (68կգ, Եղվարդ), Դավիթ Պետրոսյանը (82կգ, Արցախ) նույնպես նվաճեցին բրոնզե մեդալներ: