Մայիսի 22-ին Արցախում կդիտվի փոփոխական ամպամածություն, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Կարկուտի հավանականությունը շարունակում է պահպանվել. առաջիկա օրերի եղանակի տեսությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից՝ հավելելով, որ քամու հոսանքը կլինի՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ :
Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի +10 +14, ցերեկը՝ +20 +24:
Մայիսի 23-26-ը հանրապետությունում եղանակը և օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: