Artsakhpress

Ռազմական

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ժամկետային զինծառայողների ծնողները տեսակցել են իրենց զավակներին

Երևանի քաղաքապետարանի և պաշտպանության նախարարության համագործակցության շրջանակներում հարյուրավոր զինծառայողների ծնողներ հնարավորություն ունեցան հանդիպել իրենց զավակներին:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ժամկետային զինծառայողների ծնողները տեսակցել են իրենց զավակներին

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ժամկետային զինծառայողների ծնողները տեսակցել են իրենց զավակներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերում ծառայող իրենց զավակներին ծնողները հանդիպեցին գնդապետ Արտյոմ Առաքելյանի հրամանատարությամբ գործող զորամասում, որտեղ նրանց դիմավորեցին աղ ու հացով, այնուհետև զինծառայողների հարազատները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում նահատակված զինծառայողների  հիշատակը հավերժացնող հուշանկյունում:

Հանդիսավոր միջոցառմանը ՊՆ ՌՀԴ ՀԿՀԿ բաժնի պետ, գնդապետ Վրեժ Իշխանյանը կարևորեց նմանատիպ միջոցառումների դերը բանակ-հասարակություն կապի զարգացման և զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի ու մարտունակության բարձրացման գործում: «Սիրելի ծնողներ, դուք եկել եք տեսնելու ձեր զավակներին, վայելեք միասին այս երջանիկ ժամերը, ոգևորեք և հույս ու հավատ ներշնչեք մեր զինվորներին: Գաղտնիք չէ, որ բանակի մարտունակության հիմքը զինվորական ամուր կարգապահությունն է, իսկ զինվորական կարգապահությունը չի կարելի պատկերացնել առանց զինվորի ծնողի ակտիվ մասնակցության: Հարգելի ծնողներ, ձեր զավակների հետ հանդիպման այս մի քանի ժամերը օգտագործեք նաև խորհուրդներ ու խրատներ տալով ձեր որդիներին, որ հայրենանվեր իրենց առաքելությունը շարունակեն կատարել պատվով ու արժանապատվությամբ»,-իր խոսքում մասնավորապես ասաց գնդապետ Վ. Իշխանյանը:

Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովման վարչության պետը կարևորելով օրվա միջոցառումը`  վստահեցրեց, որ նմանատիպ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ: «Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ դեռևս 2013 թվականից իրականացվում է սահմանամերձ շրջաններում ծառայություն իրականացնող զինծառայողների ու նրանց հարազատների տեսակցության ծրագիրը: Այս ծրագրով ավելի քան տասնմեկ հազար ծնողներ հնարավորություն են ունեցել հանդիպել իրենց զավակներին: Ուզում եմ ընդգծել, որ ծրագիրը ոչ միայն սոցիալական նշանակություն, այլ նաև բարոյական հսկայական ներուժ ունեցող ծրագիր է: Մենք մշտապես եղել և լինելու ենք այն ընտանիքների կողքին, որոնց որդիները պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները»,-վստահեցրեց Ռուզաննա Զաքարյանը:

Միջոցառման ավարտին Երևանի քաղաքապետարանի կողմից մի շարք զինծառայողներ պարգևատրվել են պատվոգրերով, որից հետո զինծառայողները հնարավորություն ստացան ողջ օրն անցկացնել իրենց հարազատների հետ: «Շատ լավ ծրագիր է, արդեն  չորս ամիս է` որդուս չէի տեսել, և սա շատ լավ հնարավորություն էր նրան կրկին հանդիպելու համար: Բոլոր ծնողները անհամբեր սպասում էին այս օրվան: Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին, որ այսպիսի ծրագիր են կյանքի կոչում»,- մեզ հետ զրույցում ասաց Աստղիկ Ներսիսյանը:

Միջոցառումն առանձնահատուկ ուրախություն պարգևեց նաև իրենց ծնողներին անհամբերությամբ սպասող զինվորներին: «Այս ծրագրով բազմաթիվ զինվորներ տեսակցեցին իրենց հարազատներին: Բոլորս էլ շատ էինք կարոտել մեր հարազատներին և անհամբերությամբ սպասում էինք այս երջանիկ օրվան: Մեզ համար շատ կարևոր են այսպիսի միջոցառումները, քանի որ մեր ծնողներին հանդիպելուց հետո ավելի լավ տրամադրությամբ ու պատասխանատվությամբ ենք կատարում մեր ծառայողական պարտականություններն ու հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը»,-ասաց շարքային Մհեր Քոքչյանը:

Դավիթ Ավանեսյան


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search