Խաբարովսկում անցկացված Կոնստանտին Կորոտկովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ։
Հայ բռնցքամարտիկները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գերծանր քաշային կարգում Գուրգեն Հովհաննիսյանը եզրափակիչում առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցիչի նկատմամբ եւ դարձել մրցաշարի հաղթող։ 75 կգ քաշային Արման Դարչինյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։
Հայաստանի հավաքականը Խաբարովսկում հանդես էր գալիս մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: