Իշխանաձորը հավակնում է Արցախում բանջարեղենի լուրջ համալրում ապահովել:
Իշխանաձորը հավակնում է բանջարեղենի լուրջ համալրում ապահովել. համայնքի ղեկավար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ‹‹Արցախպրես››-ի թղթակցի հետ զրույցում ասել է Իշխանաձոր համայնքի ղեկավար Արսեն Թելունցը՝ մանրամասնելով, որ այս տարի նախատեսվում է բերքը գործող վերամշակողներին հանձնել:
‹‹Մոտ 40 հա մոշակալված տարածք մաքրվել է ‹‹Քաշաթաղ›› բարեգործական հիմնադրամի կողմից, որտեղ ներկայումս մշակվում են բանջարաբոստա-նային կուլտուրաներ: Եղեգներից և մացառներից ազատված հողատարածքներում մշակվում է լոլիկ, սմբուկ, պղպեղ և ձմերուկ: Հողատարածքը բաժանվել է ըստ մշակաբույսերի և ապահովվել է ոռոգման ջրով: Ներկայումս աշխատանքի ամենաեռուն շրջանն է››,- նշել է Ա. Թելունցը և ընդգծել, որ Իշխանաձոր համայնքից աշխատանքներում ընդգրկված է 30 մարդ, իսկ աշխատուժի պակասը լրացնում են հարևան գյուղերի բնակիչները: Մեր զրուցակիցը մանրամասնել է, որ այս նախաձեռնությունն առանձնանալու է ոչ միայն ծավալով, այլև՝ մոտեցումներով: Հողը մշակվելու է ագրոկանոններին համապատասխան: Չի անտեսվելու նաև դաշտում աշխատողների սննդի և հանգստի կազմակերպման հարցը: