Ուժային եռամարտի ՀՀ հավաքական թիմը հաջող է հանդես եկել Ուկրաինայի Լուցկ քաղաքում տեղի ունեցած փաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) պատանիների, երիտասարդների, մեծահասակների և վետերանների աշխարհի առաջնությունում:
Հայ ուժային եռամարտիկները 13 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Մեծահասակների առաջնությունում աշխարհի չեմպիոններ են դարձել Վարազդատ Հակոբյանը (67,5 կգ քաշային կարգ), Արամ Խաչատրյանը (90 կգ քաշային կարգ), Հրաչ Գուլոյանը (100 կգ քաշային կարգ), Նվեր Ղարիբյանը (110 կգ քաշային կարգ):
Գոռ Խաչատրյանը (75 կգ քաշային կարգ) դարձել է առաջնության արծաթե, իսկ Արթուր Առաքելյանը (90 կգ քաշային կարգ)՝ բրոնզե մեդալակիր:
Երիտասարդների առաջնությունում աշխարհի չեմպիոնի կոչմանն են արժանացել Անդրանիկ Մինասյանը (75 կգ քաշային կարգ) և Դավիթ Ավետիքյանը (90 կգ քաշային կարգ), իսկ Ռոբերտ Օրդինյանը (110 կգ քաշային կարգ) արժանացել է արծաթե մեդալի:
Ուժային եռամարտի ՀՀ պատանիների հավաքականի անդամներ Ժասմին Հայրապետյանը (56 կգ քաշային կարգ), Դավիթ Պապյանը (44 կգ քաշային կարգ) և Էրիկ Խաչատրյանը (60 կգ քաշային կարգ) դարձել են ոսկե, իսկ Կարեն Առաքելյանը (82,5 կգ քաշային կարգ) արծաթե մեդալակիրներ:
Թաուերլիֆտինգի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմը մրցավայր էր մեկնել 24 մարզիկով՝ գլխավոր մարզիչ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ: