Artsakhpress

Քաղաքական

Վաղ թե ուշ ԱՄՆ-ն կճանաչի Արցախի անկախությունը. Կալիֆորնիայի համալսարանի դասախոս

Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) աֆրոամերիկյան և հաղորդակցության ուսումնասիրությունների ավագ դասախոս, պրոֆեսոր Փոլ Ֆոն Բլումն այսօր Արցախի պետական համալսարանում հանդիպել է ուսանողների և դասախոսների հետ:

Վաղ թե ուշ ԱՄՆ-ն կճանաչի Արցախի անկախությունը. Կալիֆորնիայի համալսարանի դասախոս

Վաղ  թե  ուշ  ԱՄՆ-ն   կճանաչի     Արցախի  անկախությունը.  Կալիֆորնիայի   համալսարանի   դասախոս

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Հանդիպմանը  Փոլ   Ֆոն  Բլումը   հիմնականում    խոսել  է   Արցախի անկախության    ճանաչման, 1915   թվականին     տեղի  ունեցած   Հայոց  ցեղասպանության, ԱՄՆ-ում տիրող ռասսայական խտրական քաղաքականության  մասին: Նա   իր   ելույթում   կոչ  է   արել   չմոռանալ  Ցեղասպանության   պատմական փաստարկները    և    դրանք  ներկայացնել   տարբեր  լսարաններում:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝    բանախոսը  նշել  է, որ  իր Արցախ  այցելելու  հիմնական  նպատակներն  են  Արցախում      տեղի  ունեցածի  մասին  առավել  լավ  պատկերացում    կազմելը, ինչպես  նաև   միջազգային  հանրության  ուշադրությունն    Արցախի   վրա  սևեռելը: Ինքը  հաճախ  է    ելույթներ ունենում   միջազգային  տարբեր  հարթակներում, որտեղ  միշտ   խոսում  է  հայ   ժողովրդի     և   նրա   պատմության  մասին:

Փոլ   Ֆոն  Բլումն   ավելացրել  է, որ    ինքը     տեղեկացված   է  Արցախի  մասին:  Այս  օրերին  Արցախից   ստացած  իր  տպավորություններով  ինքն  անպայման    կկիսվի   իր       ուսանողների  և   կոլեգաների   հետ:

«Ես   հիացած  եմ հատկապես     Արցախի   և   Հայաստանի   երիտասարդներով, ովքեր ձգտում  են  ժողովրդավարության:  Այս  առումով     ամերիկացիները    շատ  բան  ունեն  սովորելու    հայ  ժողովրդին»,-ավելացրել  է Փոլ   Ֆոն  Բլումը  և   ընդգծել, որ    վաղ  թե  ուշ     ԱՄՆ-ն  կճանաչի  Արցախի  անկախությունը:

Խոսելով  Հայոց   ցեղասպանության  մասին՝   Փոլ   Ֆոն  Բլումն  ասել  է, որ   ամբողջ աշխարհը պետք է իմանա, թե թուրքերն   ինչպիսի    վայրագություններ     են   կատարել     հայ  ժողովրդի  նկատմամբ:

Լինելով   Հոլոքոստից   փրկվածի  զավակ՝   նա   հայերի   նկատմամբ     կատարվածն   ընդունում  է   որպես  իր անձնական  ցավ:

«Ես  հայկական  հարցի   պաշտպանը  կլինեմ   այնքան  ժամանակ, մինչև  որ  թուրքական    կառավարությունը  հասկանա, որ  Հայոց  ցեղասպանության    ժխտումն     անթույլատրելի     է»,-ասել   է  Փոլ   Ֆոն  Բլումը:

Նրա  խոսքով՝   անժխտելի     փաստ  է, որ  Ցեղասպանությունը, իրոք,  տեղի է ունեցել, բայց   Ամերիկայի Միացյալ  Նահանգների  կառավարությունն   ավելի  շատ,  քաղաքական  հիմնախնդիրներից  ելնելով,  վախենում  է   Թուրքիայի    ռեակցիայից: Անշուշտ,  կգա   ժամանակ,  և  ԱՄՆ-ն   կմիանա   աշխարհի   քաղաքակիրթ   ժողովրդներին.  նա    ևս    կճանաչի   Հայոց  ցեղասպանությունը: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search