Նախորդ տարվա հոկտեմբերի 13-ին Սիրիայի Իդլիբ նահանգ ներխուժած Թուրքիայի զինված ուժերը մինչև օրս այդտեղ ստեղծել են 12 դիտակետ։
Հայտնի է Թուրքիայի դիտակետերի թիվը Սիրիայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ՝ ռազմական աղբյուրները հայտնում են, որ անվտանգության գոտի հայտարարված Իդլիբի մյուս երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը և Իրանը, Իդլիբում ունեն համապատասխանաբար 10 և 8 դիտակետեր։
Թուրքական «Habertürk»-ի թղթակից Չեթիներ Չեթինի տեղեկություններով` դիտակետերի միջև հնարավոր վտանգները կանխելու համար 3 երկրները ստեղծել են նաև «Կապի համակարգման համատեղ կենտրոն», որի միջոցով մշտական կապ են պահպանում միմյանց հետ։
Որպես հնարավոր վտանգ՝ թուրքական աղբյուրը համարում է Սիրիայի կառավարական ուժերի մուտքը Իդլիբ։ Նշվում է, որ եռակողմ համագործակցությունը Սիրիայում ընդլայնվելու է։
Հիշեցնենք, որ Աստանայում ձեռք բերված համաձայնությամբ՝ Իդլիբը «անվտանգության» գոտի էր հայտարարվել: Որպես երաշխավոր երկրներ՝ հանդես են գալիս Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը: