ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մտադիր է շարունակել աշխատանքը, որպեսզի Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպումը տեղի ունենա:
Պոմպեոն կշարունակվի զբաղվել Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպման կազմակերպան ուղղությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նա ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը չեղյալ հայտարարելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո, փոխանցում է news.am-ը:
Պատասխանելով հարցին՝ ինչու՞ Կիմ Չեն Ընը ավելի կոշտ դիրքորոշում ընդունեց, Պոմպեոն ասել է. «Չեմ կարծում, թե մենք գիտենք»:
«Հուսով եմ, որ կկարողանանք շարունակել երկխոսությունը», - ասել է նա:Նրա խոսքով՝ Չինաստանի պաշտոնական անձինք խոստացել են շարունալել միջազգային պատժամիջոցներ կիրառել Փհենյանի դեմ:
«Ճնշման գլոբալ արշավը կարեւոր է եւ պետք է շարունակվի», - ասել է Պոմպեոն: