Artsakhpress

Մշակույթ

«Տնջրե» համույթի համերգը վերածվեց յուրօրինակ ազգային պարի փառատոնի (տեսանյութ)

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում «Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթն այսօր «Ձոն քաջաց» խորագրով առաջին անգամ հանդես է եկել համերգային ծրագրով՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100 և Արցախյան շարժման 30-ամյակներին:

«Տնջրե» համույթի համերգը վերածվեց յուրօրինակ ազգային պարի փառատոնի (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Տնջրե» ավանդական  երգի ու պարի համույթն  անցել է  ավելի  քան   4  տարվա   ստեղծագործական  ուղի: Համերգին   ներկայացվել  են  ազգային    երգեր, ռազմական, հարսանեկան, ծիսական  և  այլ տեսակի   պարեր:  Հանդիսատեսի կողմից   «Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթն  ընդունվել է ջերմորեն:   Համերգը   վեր   է  ածվել     յուրօրինակ  ազգային     պարի    փառատոնի, քանի  որ  գրեթե   ողջ   դահլիճն  էր  պարում:      

«Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում  «Տնջրե»  ավանդական երգի ու պարի համույթի   պարուսույց   Մանուկ Հարությունյանն  ասել  է, որ    խումբը    ձևավորվել  է  2013    թվականի   նոյեմբերի  24-ին, երբ  իրենք   Մոնթե  Մելքոնյանի   ծննդյան  տարեդարձին  նվիրված   միջոցառման   ժամանակ  առաջին  անգամ  հանդես  են  եկել  ելույթով:

Այնուհետև  մոտ   մեկ տարի   շարունակ     մի   խումբ  պարասերներով   կազմակերպել   էին   բաց դասեր՝ նպատակ  ունենալով  Արցախում հանրայնացնել  ազգային  պարերը:  Այդ  ժամանակ  պարուսույցը  Ծովինար  Ավետիսյանն  էր:

2013 թվականի  սեպտեմբերին  Երևանից   Արցախ   է   եկել    պարուսույց   Սարգիս  Պարսամյանը  և  նրա   գլխավորությամբ  էլ  հիմնադրվել է ներկայիս համույթը.   խմբի անդամները  սկսել  են    ավելի  ակտիվ   աշխատել՝ պարբերաբար    կազմակերպելով      բաց  դասեր   և   իրականացնելով  տարբեր      ծրագրեր:

Բաց  դասերին  մասնակցում  էին    հարյուրավոր  երիտասարդներ: Պարուսույցի   խոսքով՝  դա կարևոր  ձեռքբերում էր: Սարգիս  Պարսամյանի  գլխավորությամբ   համույթը  գործել է     մինչև   2015  թվականը: 

«2017  թվականի  սկզբին  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության   նախարարության  հրավերով    ես  միացա համույթին    և   մինչև   հիմա   շարունակում  եմ  իմ  առաքելությունը: Սկզբում   այն  ազգային պարերի  համույթ  էր, այսօր  արդեն՝ ավանդական  երգի  ու  պարի: Համույթի   կայացմանը  նպաստեց  նաև ժողովրդական երգի  մասնագետ   Մարատ  Հարությունյանը:    Ներկայումս  համույթը    կազմված  է   14 անդամից. նրանց   քանակն  առաջիկայում   կհամալրվի  նոր  մասնակիցներով»,-ասել  է  Մ. Հարությունյանը  և  կարևորել, որ  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության     նախարարությունը   մեծ  աջակցություն  է  ցուցաբերում իրենց   աշխատանքներին:

Պարուսույց   Սարգիս   Պարսամյանն  էլ   ասել է, որ մինչև  հիմնական  կոլեկտիվի    ձևավորումը  մայրաքաղաքում    և  շրջաններում  անց  են  կացվել  պարերի  ուսուցման,  վարպետության   դասեր:

Նա   նշել  է, որ   2013 թվականին  Ստեփանակերտում իրենց  կողմից ստեղծված   պարի   խմբակը    սկզբից    կոչվել էր    «Արցախ» ազգային    պարի նախաձեռնություն:

«Սկսեցինք  լայն  հասարակական  գործունեություն  ծավալել  և  մեր  խմբի  անդամների   շնորհիվ   շրջաններում   ևս    նախաձեռնել    ազգային   պարերի   ուսուցում, որին  շատերն  ակտիվ  մասնակցել  են»,-նշել  է  Ս.  Պարսամյանը:

Խոսելով  համույթի  առաջին  համերգի  արդյունքից՝   մեր զրուցակիցն  ավելացրել   է, որ   իրենք   շատ      ոգևորված  են, քանի     որ  համերգը  կայացել  է:  Ներկայումս համույթը      բեմադրության զարգացման,  պարացանկի     ավելացման, նոր   ծրագրերի    իրականացման  փուլում  է:

Իսկ   համույթի  անդամ  Թամար  Սարգսյանի  կարծիքով   էլ՝    համերգը  նպատակ  ուներ   հանրությանը  ցույց  տալ, թե  որն  է  ազգային   պարը  և   որքանով   է  այն ազդեցություն  թողնում  մարդու  ներաշխարհի  վրա:

Ըստ  նրա ՝  իրենց  նպատակը    պարը        ժողովրդի    մեջ   տարածելն  է, այն  հանրայնացնելը: 

Համերգին     ներկա  էին  Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարար  Սերգեյ  Շահվերդյանը, պետական  այրեր,   արվեստասեր   հասարակություն:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search