Իրանի միջուկային համաձայնագրի չեղարկման հետեւանքները կարող են բավական ողբալի լինել:
Պուտինը զգուշացրել է Իրանի միջուկային համաձայնագրի չեղարկման ողբալի հետեւանքների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է news.am-ը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ողջունում է Ֆրանսիայի, ինչպես նաեւ ամբողջ համախմբված Եվրոպայի տրամադրվածությունը, որն ուղղված է այս գործարքի պահպանմանը եւ հասկանում է, որ այդ անելը հեշտ չի լինի:
«Ես համաձայն եմ, որ կարելի է խոսել եւ Իրանի հրթիռային ծրագրի եւ տարածաշրջանի իրավիճակի եւ 2025 թվականից հետո միջուկային ակտիվության մասին, սակայն ամենասկզբից (Փարիզի եւ Մոսկվայի միջեւ քննարկումը-խմբգ.) ես արտահայտեցի իմ դիրքորոշումը եւ որքանով ես հասկացա Ֆրանսիայի նախագահը համաձայնեց դրա հետ: Չի կարելի այս երեք բաղադրիչները կապել ԳՀՀԾ-ի պայմանագրի պահպանման հետ, քանի որ եթե մենք դա անենք, կնշանակի, որ մենք ինքներս ենք դուրս գալիս այս համաձայնությունից, որովհետեւ այդ պայմանագրում ոչինչ չի ասվում որեւէ պայմանների մասին», — ասել է Պուտինը:
«Ինչպես ես հասկացա Ֆրանսիայի նախագահին, նա համաձայն է դրա հետ, բայց Իրանի հետ այս հարցերը քննարկելու համար հարկավոր է նախնական խորհրդակցություններ անցկացնել, պետք է Իրանի գործընկերների համաձայնությունը ստաբալ այս քննարկումների համար», —ասել է Պուտինը:
Նա հավելել է, որ Մակրոնի խոսքից, որը նախնակիան բանակցություններ է վարում Թեհրանի հետ, նա հասկացել է, որ «նման երկխոսությունը հնարավոր է»: