ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները:
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պատժամիջոցների հերթական փաթեթը վերաբերում է մի քանի ավիաընկերությունների, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, փոխանցում է 1in.am-ը:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Իրանում և Թուրքիայում ինը անհատների ու կազմակերպությունների սև ցուցակում է ներառել` ինքնաթիռների համար նախատեսված սարքավորումներ ձեռք բերելու և Mahan Air, Caspian Air, Meraj Air, ինչպես նաև Pouya Air ընկերությունների գործողություններին աջակցելու համար:
Նրանցից 9-ը չորս ավիաընկերությունների աջակցության պատճառով որպես «գլոբալ ահաբեկիչներ» են բնութագրվում: