Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնվել է ֆրանսիական «Le Point» հայտնի հանդեսի շապիկում։
Էրդողանը հայտնվել է ֆրանսիական ամսագրի շապիկին. Բռնապետը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդեսի հերթական համարում պատկերվել է Թուրքիայի նախագահի լուսանկարը՝ հետևյալ գրությամբ:
«Բռնապետը.
Որքան հեռու կգնա Էրդողանը»։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ՝ տեղի ունեցածը խիստ դժգոհություն է առաջացրել Թուրքիայի ղեկավար շրջանակներում:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն է արել Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։
«Մենք լավ գիտենք նմանատիպ հարձակումների նպատակը։ Արդեն անցել են այն օրերը, երբ Թուրքիան ձեզանից հրահանգ էր ստանում։ Բռնապետ ասելով՝ հնարավոր չէ վերադարձնել այն օրերը»,-նշել է Քալընը «Twitter»-ում կատարած գրառման մեջ։