Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին Երեւան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին:
Բակո Սահակյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Իր ելույթում Բակո Սահակյանն առաջարկել է «Հեռուստամարաթոն-2018»-ի ծրագրում կրկին ներառել խորքային հորերի հորատման, նոր ոռոգման ցանցի կառուցման եւ արեւային էներգիայի համակարգի ներդրման նախագծերը: Արցախի Հանրապետության Նախագահի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում այդ ուղղությամբ իրականացվել է մեծ աշխատանք, եւ շարունակելով այդ ծրագիրը կունենանք շոշափելի տնտեսական էֆեկտ:
Առաջարկն ընդունվել է եւ ընդգրկվել 2018 թվականի հեռուստամարաթոնի ծրագրում: