Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտի ռուսական թեքումով դպրոցում հնչել է «Վերջին զանգ»-ը (տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 26-ին, Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան համար 3 ռուսական թեքումով դպրոցում 75-րդ անգամ հնչել է «Վերջին զանգ»-ը:

Ստեփանակերտի ռուսական թեքումով դպրոցում հնչել է «Վերջին զանգ»-ը (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիսավոր միջոցառումը մեկնարկել է Արցախի Հանրապետության դրոշի ներսբերմամբ և պետական օրհներգի հնչեցմամբ: Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան ազատամարտում և ապրիլյան պատերազմի ընթացքում հայրենիքի պաշտպանության համար նահատակված զինվորների հիշատակը:

Շնորհավորելով ներկաներին՝ դպրոցի տնօրեն Լյուդմիլա Հովհաննիսյանն ասել է, որ ավանդական դարձած «Վերջին զանգ»-ն այս տարի յուրահատուկ է տոնվում Արցախում, քանի որ լրացել է Արցախյան շարժման 30-ամյակը՝ դարձնելով տոնը կրկնակի:

««Վերջին զանգ»-ի տոնը միշտ էլ ուղեկցվում է ուրախությամբ և նոր հույսերով: Այսօրվա դպրոցական զանգը մեր 12-րդ դասարանցիների համար կհնչի վերջին անգամ՝ ճանապարհելով նոր, ինքնուրույն և ավելի հետաքրքիր կյանք:

Ցանկացած դպրոցի հարստություն իր աշակերտների հաջողություններն են, և դրանք վերագրվում են նաև դպրոցի ուսուցչական կոլեկտիվին է, ինչի համար շնորհակալություն նրանց»,- ավելացրել է Լ. Հովհաննիսյանը:

Ավարտական դասարանի դասղեկ Կարինե Աթաջանյանն էլ ասել է, որ դպրոցը հրաժեշտ է տալիս նորարար գաղափարներով և մեծ պոտենցիալով երեխաների:

«Դասարանում ամեն մեկը յուրովի առանձնանում էր իր տեսակով: Կարծում եմ՝ այս 12 տարիների ընթացքում դպրոցը նրանց տվել է ինտելեկտուալ մտածողություն և, չնայած ռուսական թեքումին, թողարկում է հայրենասեր աշակերտներ, ովքեր, ռուսաց լեզվին զուգահեռ, նույն չափով էլ տիրապետում են հայերենին»,- ընդգծել է Կ. Աթաջանյանը:

Շրջանավարտ Լիլիա Սարկիսյանն էլ նշել է, որ այսօր հաղթահարեցին իրենց կյանքի առաջին էտապը:

«Դպրոցին, իհարկե, կկարոտեմ: Մենք կապվել ենք ուսուցիչների հետ և դարձել մի ընտանիք: Կցանկանայի բոլոր շրջանավարտներին մաղթել հաջողություն առաջիկայում կայանալիք քննություններին՝ ընտրելու այն մասնագիտությունները, որտեղ կունենան փորձ և կլինեն վստահ»,- ասել է Լ. Սարկիսյանը:

Միանալով դասընկերոջ շնորհավորական խոսքին՝ Ամալ Տալկանչիևան, ով Ղրղզստանից տեղափոխվել է Արցախ, նշել է, որ դպրոցն իր համար ևս դարձել է հարազատ օջախ:

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ծանոթանալու իմ հասակակից նոր աշակերտների հետ: Արցախում ապրելով՝ ես ծանոթացա նաև հայկական ազգային մշակույթին և ավանդույթներին: Այսօր իմ ընկերների հետ պարելու եմ հայկական ազգային պար: Իմ բոլոր հասակակիցներին էլ կմաղթեի հաջողություն քննություններում և նպատակասլացություն՝ իրականացնելու իրենց առջև դրված բոլոր երազանքները»,- ավելացրել է Ա. Տալկանչիևան:

Միջոցառմանը շրջանավարտները հանդես են եկել շնորհակալական ջերմ խոսքերով, հայրենասիրական և ազգագրական երգ ու պարով, տոնական վալսով:

Շրջանավարտներին շնորհավորել են նաև դպրոցի 2018-2019 ուս տարվա առաջին դասարանի սաները:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search