Artsakhpress

Հասարակական

Արցախում «Վերջին զանգ»-ն այս տարի հնչել է 2672 շրջանավարտի համար. նախարար (տեսանյութ)

Ըստ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հաստատած պլանի՝ մայիսի 26-ին Արցախի հանրակրթական բոլոր դպրոցներում հնչել է «Վերջին զանգ»-ը:

Արցախում «Վերջին զանգ»-ն այս տարի հնչել է 2672 շրջանավարտի համար. նախարար (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այդ կապակցությամբ բոլոր դպրոցներում վաղ առավոտից մեկնարկել են հանդիսավոր միջոցառումներ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Վերջին զանգ»-ի առթիվ, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն այցելել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղ և մասնակցել տոնական միջոցառմանը:

Վերջին զանգին նվիրված միջոցառումը ֆիզիկամաթեմատիական հատուկ դպրոցում, մեկնարկել է Արցախի Հանրապետության դրոշի և պետական օրհներգի ներքո, որից հետո ելույթներով հանդես են եկել դպրոցի տնօրեն Սուսաննա Ներսեսյանը, շրջանավարտներ, ծնողներ: Շնորհավորելով Վերջին զանգի կապակցությամբ, տնօրենը նշել է, որ Ստեփանակերտի Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցն այս տարվա շրջանավարտները 29-րդն են դպրոցի պատմության մեջ: Այս անգամ կրթօջախին հրաժեշտ է տալիս 21 շրջանավարտ: Դպրոցի տնօրենն, իր խոսքում, բարձր է գնահատել ուսումնառության տարիների ընթացքում շրջանավարտների ունեցած ձեռքբերումներն ու հաջողությունները:

Միջոցառման ընթացքում, առարկայական օլիմպիադաներում և տարբեր մրցույթներում առաջնակարգ տեղեր գրաված աշակերտները Ստեփանակերտի քաղաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի կողմից պարգևատրվել են պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Շնորհավորանքի իր խոսքով ԿԳՍ նախարարը դիմելով շրջանավարտներին մասնավորապես ասել է. «Դպրոցական վերջին զանգը կարևոր խորհուրդ ունի իր մեջ: Այս պահից սկսած ձեզնից յուրաքանչյուրն ազատ է՝ ինքնուրույն որոշում կայացնելու և ընտրություն կատարելու գործում: Հետևաբար, սա նաև շատ պատասխանատու պահ է: Այս հանգրվանին դուք հասել եք ձեր ծնողների և ուսուցիչների օգնությամբ: Այսօր կանգնած եք ճամփաբաժանին և ինքներդ պիտի որոշեք՝ որ ուղղությամբ գնալ: Դուք Արցախի Հանրապետության նոր սերունդն եք, և վաղը ձեզ է վստահվելու մեր երկրի ճակատագիրը, երկիր, որի ազատության և անկախության համար հազարավոր հայորդիներ իրենց կյանքն են զոհաբերել: Երկիր, որի կայացմանը ողջ հայ ազգն է աջակցել: Վստահ եմ՝ այսօր, ի դեմս ձեզ, մենք դեպի մեծ կյանք ենք ճանապարհում խելացի, շնորհալի, նախաձեռնող ու հայրենասեր սերունդ, որը հպարտանալու բազում պահեր է պարգևելու մեզ և մեծ պատասխանատվությամբ է ստանձնելու մեր հայրենիքի զորացման պատվաբեր առաքելությունը»:

Նախարարը նաև երախտագիտություն է հայտնել ու բարձր գնահատել բոլոր այն ուսուցիչներին, ովքեր սիրով ու նվիրումով են կատարում իրենց առաքելությունը:

Ն. Աղաբալյանը հավելել է, որ Արցախի դպրոցների շուրջ՝ 2672 շրջանավարտներից հիմնական դպրոցի 9-րդ դասարանն ավարտել է 1885 աշակերտ, իսկ ավագ դպրոցները՝ 787:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search