Թուրքիայում գործող հայկական «Արփի» թատերախումբը հանդես կգա նոր հայալեզու թատերական ներկայացմամբ։
Թուրքիայում «Արփի» թատերախումբը հայալեզու ներկայացմամբ հանդես կգա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է «Ակոս» պարբերականը։
Թատերախումբը հայախոս հանդիսատեսին կներկայցնի Երվանդ Օտյանի «Չարշըլը Արթին աղա» պիեսը։ Ներկայացման ռեժիսորն է Անկարայի պետական թատրոնից Շահին Էրգյունեյը։ Ռեժիսորի օգնականն է Սարո Սիրագանյանը։
Դերերով հանդես կգան Թուրքիայում գործող հայազգի դերասաններ Սարո Սիրագանյանը, Արտո Նալջըն, Նատալի Թուրանչը, Սերդար Քահվեջիօղլուն, Սևան Նիզամյանը, Կարպիս Շիմշեքը, այլք։
«Արփի» թատերախումբը Թուրքիայում հիմնադրվել է 1947-ին։