Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ մտադիր է 2018 թվականի սեպտեմբերին առաջադրվել քաղաքապետի պաշտոնում:
Սոբյանինը հայտարարել է սեպտեմբերի ընտրություններին Մոսկվայի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ուզում եմ, որպեսզի մենք միասին շարունակենք աշխատել: Որոշել եմ իմ թեկնածությունն առաջադրել Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, «Ակտիվ քաղաքացի» նախագծի ստեղծման տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառմանը հայտարարել է Սոբյանինը եւ հավելել. «Հույս ունեմ՝ մոսկվացիները կսատարեն ինձ»: