«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կարող է հրաժարվել թիմի 5 ֆուտբոլիստներից:
Աղբյուր. Արսենալը Էմերիի խնդրանքով կհրաժարվի թիմի 5 ֆուտբոլիստներից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է «Tribalfootball»-ը իսպանացի մասնագետի խնդրանքով «զինագործների» ճամբարը կարող են լքել Դավիդ Օսպինան, ում պայմանագրի ժամկետն ավարտվում է, ինչպես նաև պաշտպաններ Ռոբ Հոլդինգը, Շկոդրան Մուսթաֆին և Կալում Չեմբերսը և հարձակվող Դենի Ուելբեքը, փոխանցում է armsport.am-ը:
Հիշեցնենք, որ «Արսենալի» ղեկավարները ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում է 80 մլն եվրո ծախսել նոր ֆուտբոլիստների ձեռք բերելու համար: