Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ իր ադրբեջանական գործընկեր Իլհամ Ալիեւին հղած նամակում հայտարարել է, որ Փարիզը ջանք չի խնայի բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:
Մակրոնը՝ Ալիեւին․Փարիզը ջանք չի խնայի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆրանսիայի ղեկավարի խոսքով, Ադրբեջանը միշտ կարող է ապավինել Ֆրանսիայի աջակցությանը ապագա մարտահրավերների լուծման եւ Եվրամիության հետ հետագա մերձեցման գործընթացում:
«Պարոն նախագահ, հույս ունեմ հուլիսին հանդիպել ձեզ հետ Փարիզում»,-news.am-ի փոխանցմամբ՝ նշված է նամակում։