Հայ բռնցքամարտի Գոռ Երիցյանը մասնակցել է Մոսկվայում անցկացվող Punch Boxing Promotions-ի կազմակերպած մրցաշարին:
Գոռ Երիցյանը 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մրցաշարի ընթացքում մեր հայրենակիցը մրցել է ռուս Ալեքսեյ Տուխտանովի հետ: Երիցյանն առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել: Սա նրա 6-րդ անընդմեջ հաղթանակն էր, որոնք բոլորն էլ եղել են նոկաուտով: