Artsakhpress

Հասարակական

Էլթոն Ջոնի միջոցով Հայաստանն ավելի ճանաչելի կդառնա աշխարհում. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 27-ին «Երևան, իմ սեր» հիմնադրամում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ երգիչ Էլթոն Ջոնը Հայաստանի բարեկամն է մի պարզ պատճառով, որ շատ հայ ընկերներ ունի, և նրանցից մեկը ինքն է:

Էլթոն Ջոնի միջոցով Հայաստանն ավելի ճանաչելի կդառնա աշխարհում. ՀՀ նախագահ

Էլթոն Ջոնի միջոցով Հայաստանն ավելի ճանաչելի կդառնա աշխարհում. ՀՀ նախագահ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նա ոչ միայն աշխարհահռչակ երգիչ է, այլև մեծ մտավորական, ով շատ է կարդում  ու լավ գիտի Հայաստանի պատմությունը: Հիշում եմ, որ տարիներ առաջ, երբ մահացավ Գարեգին Առաջին վեհափառը, Էլթոնն ինձ նամակ գրեց, և մենք հանդիպեցինք ու քննարկում էինք հայ քրիստոնեության պատմությունը»,- պատմեց նախագահը:

Արմեն Սարգսյանը շեշտեց, որ, հանրահայտ երգիչ լինելուց բացի, Էլթոն Ջոնը հսկայական բարեգործական աշխատանք է իրականացնում՝ փորձելով օգնել ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց բուժմանը և դրա կանխարգելմանը:

Նրա խոսքով՝ և՛ Էլթոն Ջոնը, և՛ «Երևան, իմ սեր» ծրագիրը ցանկանում են աջակցել ինչպես լսողական խնդիրներ ունեցող երեխաներին, այնպես էլ մեծահասակներին:

«Մարդն այդ գործիքն առաջին անգամ  դնում է ականջին ու լսում է. այդ տեսարանից  ցանկացածը կարող է հուզվել: Երեխաների առջև նոր կյանք է բացվում»,- իր ուրախությունը փոխանցեց ՀՀ նախագահը:

Նա հավաստիացրեց, որ Էլթոն Ջոնը մարդ է, որի օգնությամբ կարող է մեծանալ Հայաստանի մասին իմացությունը, քանի որ երգիչն ունի իր թիմը, որը նկարահանում է  բարեգործական ծրագրի գործունեությունը, և այդ կադրերը ցուցադրվելու են նրա վերջին շրջագայության ընթացքում տեղի ունենալիք համերգային ծրագրերի ընթացքում:րագրողի այն հարցին, թե արդյոք Էլթոն Ջոնի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ փոխվել է հեղափոխությունից հետո, Սարգսյանը պատասխանեց, որ Հայաստանը հազարավոր տարիներ գոյություն ունի, և մեր երկրի նկատմամբ վերաբերմունքը խորն է: «Դուք չեք փոխվել հեղափոխությունից առաջ ևհետո, պարզապես այսօր ավելի ազատ եք, ավելի եռանդուն եք Իմ երդմնակալությանժամանակ ասացի, որ երազում եմ երիտասարդ Հայաստանի մասին, պարզվեց՝ երազել պետք  չէ երիտասարդ Հայաստանը դուք եք և դա ակնհայտ է: Էլթոնն էլ իր խոսքում ասաց, որ այնեռանդը, որը կա քաղաքում տեսանելի է՝ չնայած ընդամենը մի քանի ժամ է այստեղ»,- նշեց նախագահը:

«Երևան, իմ սեր» հիմնադրամը, որի  բարեգործական ծրագրի շրջանակում մայիսի 26-ինՀայաստան է ժամանել Էլթոն Ջոնը, ստեղծել է  Արմեն Սարգսյանը 2010 թվականին:

Այն իրականացնում է տարբեր բարեգործական ծրագրեր. դրանցից մեկը  «Save the children» կազմակերպության հետ է կյանքի կոչվում: Շենքի առաջին հարկը տրամադրված է անդամալույծկամ դժվարություններ ունեցող երեխաներին, որոնք հարյուրից ավել են և շատանում են: Շաբաթվա ընթացքում նրանք մի քանի անգամ այցելում են հիմնադրամ թերապիաներ անցնում, որոնք երեխաներին  վերադարձնում են կյանք:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search